00:00:00

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի

02:22, 22 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գորոծղությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր