00:00:00

Ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից

19:12, 20 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Նա նաեւ հավելել է. «Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։ Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար: Միասին #ՀաղթելուԵնք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր