00:00:00

Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

23:13, 19 հոկտեմբեր 2020 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ։ Հանդիպմանը մասնակցում են այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են նաեւ առաջին հանդիպմանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի էր ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլոք։ Հոկտեմբերի 11-ին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր