00:00:00

Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է (տեսանյութ)

21:16, 19 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով  ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին: ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները: https://www.youtube.com/watch?v=GDgMRAqRif8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր