00:00:00

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին

01:29, 19 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3  հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն, եւ Ալբերտ Միքայելյանի անունը առաջին անգամ է հրապարակվում: «Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցներն հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց  առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,-ասաց նա: Հայկական կողմը ուսումնասիրում է երրորդ հայ ռազմագերու մասին տեղեկատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր