00:00:00

Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում․ ՊՆ

00:57, 18 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ինչքան վայրագ պիտի լինես, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում: Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,- գրել է Ստեփանյանը և կցել հատված հակառակորդի հրապարակած տեսանյութից։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3338526586183478/?t=0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր