00:00:00

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

20:31, 16 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանը անցած գիշեր շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ծանր հրետանիով: Կարմիր Շուկա գյուղում նրանք կիրառել են «Սմերչ»-ի կասետային ռումբեր, որի հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է զոհվել և մեկը վիրավորվել: Ընդհանուր առմամբ զոհվել է 34 քաղաքացիական անձ և 2 ռազմագերի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Բելգարյանը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում վիրավորված քաղաքացիական անձը՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանն է։ Նրա վիճակը կայուն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր