00:00:00

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից եւ հրթիռներից

14:46, 15 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից եւ հրթիռներից: Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում եւ բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել եւ ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր: Աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր