00:00:00

ՀՀ ՊՆ. Ադրբեջանն աննախադեպ դաժանություն է ցուցաբերում սեփական կորուստների հանդեպ

03:01, 15 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանն աննախադեպ դաժանություն է ցուցաբերում սեփական կորուստների հանդեպ: Այս մասին հոկտեմբերի 14-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայիս ագրեսիայի ընթացքում բախվում ենք Ադրբեջանի աննախադեպ դաժանությանը սեփական կորուստների հանդեպ: Կորուստների նկատմամբ ծայրաստիճան անմարդկային վերաբերմունքով: Նման բան նախկինում չէինք տեսել: Նրանք չեն էլ փորձում հավաքել իրենց զինվորների դիակները: Սա ցուցանիշ է, անհրաժեշտ է որոշակի եզրակացություններ անել»,- ասել է Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր