00:00:00

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է. Հովհաննիսյան

02:25, 15 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակությանը օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։ Հովհաննիսյանի խոսքով` օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառվել է նաև օդուժ, որը մեծ հաջողության չի հասել։ «Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր