00:00:00

Արայիկ Հարությունյանի որոշումը

17:33, 14 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ «Հրադադարի մասին հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ, համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։ Բայց ուշ չէ։ Նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը՝ այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը՝ հետո հաջողության դեպքում նաև՝ Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», - ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել, և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը՝ սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու, փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մեք պետք է պատվով շարունակենք ապրել։ Կոչ եմ անում ոչ միայն նյութական, դա շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, նաև՝ ձեր ֆիզիկական ներկայությունը։ Մենք դրա կաիրքը զգում ենք։ Մենք հաղթելու ենք», - հայտարարեց Արցախի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր