00:00:00

Սահմանների հարցը քննարկվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ․ Զուրաբիշվիլի

18:40, 13 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձություններին: Նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ նախարար լինելու ժամանակահատվածում պետական սահմանների հարցին: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետական սահմանների  հարցն իսկապես երկկողմ օրակարգի կարևոր մաս է հանդիսացել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում: Նախագահի խոսքով՝ ինքը չի տիրապետում նախարար լինելուց հետոյի տեղեկությանը, այսինքն՝ թե արդյոք  2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո քննարկվել է  հարցը: Նախագահը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի պատասխանել դատախազության հարցերին  ու տեղեկություն փոխանցել: «Վերջին ժամանակահատվածում ստեղծված խառնաշփոթը հաստատ ուղղված է նախագահի ինստիտուտի թուլացմանը: Այն ժամանակ, ինչպես էլ այսօր, հավատում էի ու հավատում եմ, որ սերտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները սահմանների դելիմիտացիայի ու գործն ավարտին հասցնելու կարիք ունեն»,- Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարությունում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր