00:00:00

Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

17:15, 13 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», – գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր