00:00:00

Վարչապետի որոշումը

00:08, 13 հոկտեմբեր 2020

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից մեկ օր անց արցախյան հարցի եւ իրավիճակի առնչությամբ հանդիպում է ունեցել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպումից հետո կուսակցությունների ներկայացուցիչները նշել են, որ տեղի է ունեցել իրավիճակի շուրջ մտքերի եւ տեսակետների փոխանակում եւ պայմանավորվածություն է եղել շարունակել հանդիպումները: Արդյոք պատերազմի երրորդ շաբաթի մեկնարկին կազմակերպված հանդիպումը, եւ հանդիպումներն ըստ անհրաժեշտության շարունակելու խոսակցությունը պայմանավորված է նրանով, որ ռազմական գործողություններին զուգահեռ մեկնարկում է քաղաքական մի գործընթաց, որտեղ Հայաստանից պահանջվելու է ոչ պակաս համախմբվածություն, որքան պատերազմի պարագայում: նշուշտ, վարչապետի եւ կուսակցությունների ղեկավարների փակ հանդիպման հանգամանքը թույլ չի տալիս անել առավել ընդգրկուն եզրահանգումներ: Միեւնույն ժամանակ, միանգամայն հասկանալի է, որ հրապարակային ձեւաչափը կլիներ պարզապես ձեւականություն, մինչեւ իրադրությունն ու առկա հանգրվանը ակնհայտորեն բավականին լուրջ են քաղաքական շոուներ կազմակերպելու համար: Մյուս կողմից, արժե հետեւել, թե արդյոք մեդիայում հայտնվելու են արտահոսքեր՝ հանդիպման հետ կապված, հատկապես հաշվի առնելով այն, որ այդպիսիք հայտնվել էին նաեւ ԱԺ Խորհրդի հետ վարչապետի հանդիպման առնչությամբ: Ընդ որում, ինչպես ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող փոխնախագահն էր նշել, այդ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ, որպես պետական անվտանգության սպառնալիք: Ի դեպ, օրերս ԱԺ-ն փոփոխություն կատարեց Ռազմական դրության մասին օրենքում եւ սահմանեց կոշտ կանոններ: Դրա անհրաժեշտությունը թերեւս հասունացել էր, քանի որ պատերազմի առաջին օրերի համախմբվածության համեմատ, տեղեկատվական դաշտում հետագայում սկսեց նկատվել պատերազմող պետության համար բովանդակության անհամարժեք «ազատություն»: Շարունակությունը՝ այստեղ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր