Ժողովու՛րդ, մարդի՛կ, խոսքը զորություն ունի։ Բա՛վ է բռունցք արած գոռաք "ԳՆՈՒՄ ԵՄ ԱԶԳԻՍ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԵԼՈՒ"։
Ազգի համար ԱՊՐԵ՛Լ Է ՊԵՏՔ, ոչ թե զոհվել։
Եթե գնում ես պատերազմ, ապա ցավոք, զոհվելը ևս մտնում է տարբերակների մեջ, բայց դա թող չլինի մեր ՆՊԱՏԱԿԸ։ Նպատակը կռվում ՀԱՂԹԵԼՆ Է, ոչ թե զոհվելը։ Որպես կոչ՝ գոռում ու լոզունգ են սարքում գլխավոր նպատակը, ոչ թե արդյունքներից վատթարագույնը։
Քո շուրթերից թող ՀԱՂԹԱՆԱԿ հնչի․ ՀԱՂ-ԹԱ-ՆԱԿ։
Իմ ու եղբայրներիս ու մեր սերունդների շնորհիվ թշնամին կրկին կհանդիպի Սողոմոն Թեհլերյանների։ Ի՞նչ զոհվելու մասին է խոսքը։
Ձեր շուրթերին առեք ԿՅԱՆՔՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ, իսկ զոհը միշտ կնվիրենք թշնամուն։
Իսկ քեզ, եղբայրս, որ օրեր առաջ կորցրեցիր հորդ, չծնված բալիկիդ էլ թողեցիր ՀԵՐՈՍԻ ԶԱՎԱԿ կոչումը, կասեմ քո փոքր, հրաշք քույրիկի խոսքերով․
ՄԵԶ ՀԵՐՈՍ ՊԵՏՔ ՉԷՐ, ՄԵԶ ՄԵՐ ԱԽՊԵՐՆ ԷՐ ՊԵՏՔ
ՆՆՋԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ԱԽՊԵՐՍ»:
Բավական է զոհվենք, մենք զոհի պակաս չունենք։