00:00:00

Քարվաճառի ուղղությամբ ևս ընթանում են մարտական գործողություններ. Հովհաննիսյան

23:30, 12 հոկտեմբեր 2020

Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ  ևս մարտական գործողություններ են ընթանում: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր