00:00:00

Մեր հայրենիքից որևէ տեղ գնալ չենք պատրաստվում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

00:11, 13 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավաստիացնում է ՝ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում:Վահրամ Պողոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: «Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է: Անվտանգությունից ելնելով, իհարկե, եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը կանգնած է, հայ ժողովուրդը կանգնած է, և որևէ տեղ գնալ մեր հայրենիքից, չենք պատրաստվում»,- ասաց Պողոսյանը: Վահրամ Պողոսյանը հավելեց, որ չի կարծում, թե ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ կան: Նրա խոսքով` հասարակությունը բավական համախմբված է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր