00:00:00

Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը

19:56, 12 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման վերջերս ստորագրված համաձայնագիրը` վավերացման մասին խորհրդարանական քվեարկությունից առաջ, հայտնում է AP-ն: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանգստյան օրերին խոսել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: «Մենք խոսել ենք ներդրումների, զբոսաշրջության, էներգետիկայի, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցության մասին»,- ասել է Նեթանյահուն: «Մենք նաեւ կհամագործակցենք եւ արդեն համագործակցում ենք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»: Սեպտեմբերի 15-ին Բահրեյնը Սպիտակ տանը եւս համաձայնագիր էր ստորագրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ինչի արդյունքում ԱՄԷ-ն եւ Բահրեյնը դարձան երրորդ եւ չորրորդ արաբական պետությունները, որոնք հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ: Եգիպտոսը եւ Հորդանանը խաղաղության պայմանագրեր էին կնքել Իսրայելի հետ համապատասխանաբար 1979 եւ 1994 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր