00:00:00

Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտումը

18:52, 12 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է ներկայացուցիչը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր