00:00:00

Պոնտացի հույները 100 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

21:39, 12 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս օրհասական պահին պոնտացի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Շնորհակալ ենք: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։ Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝ www.himnadram.org PayPal recipient: [email protected]»,- նշվում է հիմնադրամի հայտարարությունում: Նշենք, որ այս պահին հիմնադրամն արդեն հավաքել է 101 միլիոն դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր