00:00:00

Անկարելի է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ կողմերի քաղաքական երկխոսությունը․ Լավրով

20:56, 12 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Անկարելի է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի միջև բանակցային գործընթացի վերսկսումը: Այդ մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Բանակցությունների ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Սա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Մենք հասկանում ենք, որ գործընթաց է անհրաժեշտ, բայց սխալ ենք համարում հետաձգել քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը»,֊ասաց Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր