00:00:00

Սաակաշվիլիին Աթենքում ծեծել են. Տեսանյութ

14:27, 12 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ, բարեփոխումների Ուկրաինական գործկոմի ղեկավար Միխեյիլ Սաակաշվիլիին, որը հեռակա կարգով դատապարտվել է հայրենիքում 3 եւ 6 տարվա ազատազրկման տարբեր հանցագործությունների համար, ծեծել են Աթենքում, որտեղ նա ժամանել է հանդիպելու այնտեղ բնակվող վրացի ներգաղթյալների հետ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման շրջանակներում, հաղորդում է «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը Թբիլիսիում ՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երկուշաբթի տեսանյութը տարածել է «Թվալսահրիսի» («Կարծիք») ինտերնետ պորտալը: Սահակաշվիլիին շրջապատել են կին երկրպագուհիները կինոթատրոն գնալու ճանապարհին, իսկ այդ պահին նրա վրա հարձակվել է մի երիտասարդ տղամարդ՝ գլխարկով եւ մի քանի հարված հասցրել գլխին։ Խուճապ է սկսվել։ Արդյունքում ՝ տեղ են ժամանել հունական հատուկջոկատայինները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր