00:00:00

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

17:50, 11 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը: Հռոմի պապը բարձր է գնահատել խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Նա կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: Հռոմի պապը նշել է նաև, որ ցավում է մարդկային կորուստների, կրած տառապանքների, ինչպես նաև տների և եկեղեցիների կործանման համար: «Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը: Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր