00:00:00

Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին. Սոլովյովը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքները հրթիռակոծելու մասին

00:09, 11 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանցի լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Արցախի Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքների՝ ադրբեջանական զինուժի հրթիռակոծումը այսօր երեկոյան հրադադարի հաստատումից հետո։ «Դե ինչ: Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին», - ասել է նա իր «ՍոլովյովLIVE» հաղորդման եթերում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր