00:00:00

Կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը. Արայիկ Հարությունյան

23:39, 10 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հգրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին... Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ: Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին: Ննջիր խաղաղությամբ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր