00:00:00

Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense News

16:22, 10 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի զինված ուժերը Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոփ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար, հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին: Փորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները: Ռազմական աղբյուրները հայտնում են, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբայնակները: Թուրքական իշխանությունների պաշտոնական զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոփի առափնյա ջրային տարածքըփակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր