00:00:00

Երեկ Ադրբեջան են տեղափոխվել ևս 400 սիրիացի վարձկաններ

12:14, 10 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ավելի քան 400 վարձկան երեկ Սիրիայից ուղարկվել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը: Այս մասին հայտնում է Al-Masdar News- ը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR): Կազմակերպությանը հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ներգրավված սիրիացի վարձկանների զոհերի թիվը հասել է 107-ի: Նշվում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում սպանվել է առնվազն 26 մարդ: SOHR- ի տվյալներով՝ վարձկաններն առաջին անգամ Ադրբեջան են ուղարկվել սեպտեմբերի սկզբին: Սիրիացի վարձկանների մահվան մասին հաղորդվել է նաև հոկտեմբերի 5-ին: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում 93 զոհված զինյալների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր