00:00:00

Թրամփը կարծում է, որ կարող է Պուտինի հետ «լեզու գտնել»

00:44, 10 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է «լեզու գտնել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է Rush Limbaugh Show-ին տված հարցազրույցում:
Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նախագահն իրեն դուր է գալիս: Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ Պուտինի համար «շատ ավելի հեշտ կլինի» գործ ունենալ առաջիկա ընտրություններին մասնակցող դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի կամ նրա նախորդ Հիլարի Քլինթոնի հետ:
Բացի այդ, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ ունեցած համակրանքի մասին, բայց հիշեցրել, որ հենց նա է «ստիպել» Գերմանիային ավելացնել իր պաշտպանական ծախսերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր