00:00:00

Հունաստանի վարչապետը չի բացառել հանդիպումը Էրդողանի հետ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները

14:52, 09 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի բացառել հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների նախնական բանակցությունների ժամանակ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ Գերմանիայի միջնորդությամբ երկու կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցություններն այն պահից, որտեղից դադարեցրել էին 2016-ի մարտին: «Թույլ տվեք պարզաբանել, որ այս բանակցությունների թեման, ինչպես եւ նախորդ փուլերում, անփոփոխ է մնում. դա ծովային գոտիների սահմանազատումն է»,- մեջբերում է նրան թերթը: Նրա խոսքով` հանդիպումները կարող են անցկացվել արտգործնախարարների մակարդակով եւ նույնիսկ` Միցոտակիսի եւ Էրդողանի միջեւ: Նա պարզաբանել է, որ նման հանդիպում դեռ նախատեսված չէ: «Կրկնում եմ, որ մենք կարող ենք դիտարկել այդ տարբերակները միայն այն դեպքում, եթե Թուրքիան դադարեցնի սադրանքները»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր