00:00:00

ԱՄՆ-ն հաստատել է, որ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին

20:46, 08 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք հանդիպումներին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից: «ԱՄՆ-ն որպես համանախագահ կմասնակցի հանդիպումներին, որոնք անցկացվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցը՝ մենկաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունը: Վերջինս հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 8-ին Ժնևում, ինչպես նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր