00:00:00

ՌԴ վարչապետն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում կարևորել է Արցախում իրավիճակի շուտափույթ կայունացումն ու բանակցային գործընթացի վերականգնումը

19:50, 08 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրուցյում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման և բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը: «Միխայիլ Միշուստինն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման, մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը: Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր