00:00:00

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը

13:47, 08 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկությունը տարածել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր