00:00:00

Հակառակորդն այսօր կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա

02:54, 08 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հակառակորդն այսօր կորցրել է զգալի թվով զինտեխնիկա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր։ Ամփոփիչ տվյալ չեմ կարող ասել, բայց վստահ եմ այդ թվերը կեսօրից հետո աճել են»,- նշեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ 1990-1994 թթ․ ընթացքում մենք տեսել ենք թշնամու կողմից Ստեփանակերտը թիրախավորելու գործելաոճը։ Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանի ԶՈՒ համար ռազմաճակատում ցանկացած խայտառակություն նրանք փորձում են փոխհատուցել խաղաղ բնակչությանը թիրախավորելով։ Թե՛ հյուսիսում, թե՛ հարավում թշնամու ցամաքային զորքերն օրեր անց արձանագրել էին ընդամենը 1 գումարտակի մարտական խնդրի կատարում։ Ռազմական գործից հասկացողները կհասկանան, որ դա խայտառակություն է։ Խոսելով թշնամու ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության մասին` նա ասաց. «Փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»։ Հովհաննիսյանը նաև հերքեց Ադրբեջանի կողմից տարածված այն կեղծ տեղեկությունը, թե քուրդ զինյալներն օգնում են Հայաստանին: «Մենք 30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց երբևէ չեն տվել։ Մեր ԶՈՒ-երը քրդերի կարիք չունեն։ Մենք, ի տարբերություն թուրքերի, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»։ ՊՆ ներկայացուցչի խոսքերով` ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնկերպ վտանգված է նաև Վրաստանի սահմանը․ բացառել պետք չէ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր