00:00:00

Չի հանձնվել, մարտը վարել է մինչեւ վերջ. մեծ թվով տանկեր, ՀՄՄ-ներ խոցած զինվորները ներկայացվել են մեդալների. ՊԲ

01:12, 08 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծում սխրանքներ գործած զինվորների պատմության մասին գրել։ «Ճանաչենք մեր հերոսներին Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգեւը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար: Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթեւոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչեւ վերջ եւ, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրս բերումը ծուղակից եւ զբաղեցրել նոր բնագիծ: Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար: Նշված բոլոր զինծառայողները շարքում են եւ, թերեւս մինչեւ պարգեւների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի»,- գրում է Պաշտպանության բանակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր