00:00:00

Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել

20:22, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել ՌԴ ՔՕ հոդվածներից մեկով, հաղորդում է Lenta-ն: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՆԳՆ կայքում: Ընդ որում, չի նշվում, թե որ հոդվածով է հետախուզում հայտարարվել: «Տիխանովսկայան հետախուզվում է իրավական օգնության մասին պայմանագրով, որը կնքվել է Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ: Դրա համաձայն՝ եթե մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվում պայմանագրի մասնակից երկրներից մեկում, ապա ավտոմատ կերպով հետախուզում է հայտարարվում նաեւ երկրորդ երկրում»,-նշել է պարբերականի աղբյուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր