00:00:00

Լեհաստանը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով 7,6 մլրդ դոլարով տուգանել է «Գազպրոմ»-ին

18:15, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Լեհաստանը UOKiK հակամենաշնորհային կարգավորիչը «Գազպրոմ»-ին եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը մասնակցած եւս 5 ընկերության տուգանել է 7,6 մլրդ եւ 61 մլն դոլարով, համապատասխանաբար, հաղորդում է Ինտերֆաքսը: Կարգավորիչի թվիթթերյան գրառման մեջ ասվում է, որ հրաման է տրվել դադարեցնել պայմանագրերի գործողությունը: Կարգավորիչը հիշեցնում է, որ 2 տարի առաջ այդ գործով մեղադրանք է առաջադրվել 6 ընկերությունների: Դրանք են՝ ռուսական «Գազպրոմը», ֆրանսիական Engie Energy-ն, գերմանական Uniper-ը, ավստրիական OMV-ը, հոլանդական-բրիտանական Shell-ը եւ գերմանական Wintershall-ը:
Ենթադրվում է, որ պայմանագրերի խզումը թւյլ կտա վերականգնել մրցակցությունը: ԸՆկերությունները 30 օր ունեն պայմանագրերի խզման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր