00:00:00

Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կապված իրանական տարածք արկերի ընկնելու հետ

17:58, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կապված իրանական տարածք արկերի ընկնելու հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը: «Բացի այն, որ մեր սահմանապահները հետեւում են այդ հարցին, կայացել են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահների հետ, փոխանցվել են պաշտոնական բողոքով նամակներ՝ կապված Իրանի սահմանամերձ շրջաններում երկու երկրների ագրեսիայի հետ»,-հայտնել է նա: «Իրանի ԱԳՆ պաշտոնական նոտայում կողմերը տեղեկացվել են արկերով եւ հրթիռներով Իրանի տարածքի հրետակոծության դեմ Իրանի կառավարության վճռական բողոքի մասին: Այդպիսով խախտվում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու նյութական վնաս է հասցվում մեր քաղաքացիներին: Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերություններն ու բարիդրացիական սկզբունքները՝ կողմերին կոչ ենք անում հարգել Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներն ու կանխել նման անընդունելի միջադեպերի կրկնությունը»,-նշել է Հաթիբզադեն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր