00:00:00

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անհրաժեշտ է համարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

14:34, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրոպական խորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն  հոկտեմբերի 7-ին ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի համապատասխան տեսանյութը: «Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է կատալոնացի պատգամավորը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր