00:00:00

Պեսկով. Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունի Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի առջեւ

14:28, 07 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունի Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի առջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Անվտանգության ապահովման առումով պարտավորությունները. եթե ՀԱՊԿ անդամ երկիրը որեւէ ագրեսիայի, արտաքինից հարձակման է ենթարկվում, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել տվյալ պետությանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Հարցին, թե որ դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի զինվորականների ուղարկել ԼՂ հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ դա «չի բխում ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններից»: «Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ՌԴ նախագահը հստակ պարզաբանել է եւ սահմանազատել այդ երկու հարցերը, ՀԱՊԿ-ի մասով պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,-պարզաբանել է Պեսկովը: Նրա խոսքով՝ տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ են ընթանում, չեն հաստատվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր