00:00:00

«Իզվեստիա»-ի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել (տեսանյութ)

16:38, 07 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական «Իզվեստիա» պարբերականի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել, գրում է iz.ru կայքը: Աղբյուրը մանրամասնում է, որ թղթակից Դենիս Կուլագան օպերատոր Ալեքսանդր Մալիշևի և տեղացի բնակիչների հետ բնակելի տան նկուղում են թաքնվել. տեղանքում անօդաչու թռչող սարքեր են պտտվում: Բացի այդ այս տարածքից մի քանի հարյուր մետրի վրա կրկին պայթյուններ են եղել: Թղթակցի փոխանցմամբ՝  Ստեփանակերտին գիշերը հարվածներ են հասցվել, օդային տագնապի ազդանշանը գիշերը չի դադարել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր