00:00:00

Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել

04:16, 07 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տուծած բնակելի շենքերից լուսանկարներ է հրապարկվել: «Ստեփանակերտ, 06.10.2020 Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»։ Նշենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր