00:00:00

Գերմանիայում բուժեղբորը ցմահ ազատազրկման են դատապարտել՝ պացիենտների սպանության համար

23:08, 06 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանական դատարանը բուժեղբորը մեղավոր է ճանաչել տարեց պացիենտների երեք սպանությունների մեջ եւ նրան դատապարտել է ցմահ ազատազրկման: 38-ամյա մեղադրյալ, Լեհաստանի քաղաքացի Գժեգոժ Ստանիսլավ Վոլշտեյնը ձերբակալվել է 2018թ.։ Դատախազությունը նրան մեղադրել է վեց պացիենտների սպանության մեջ, բայց ավելի ուշ խոստովանել է, որ ոչ բոլոր մահերը կարելի է վերջնականապես նրան վերագրել: Վոլշտեյնը, ով, որպես դիաբետիկ, հասանելիություն է ունեցել ինսուլինին, դատարանում իր սպանությունները որակել է «վայրագ»: Դատավորները նրան մեղավոր են ճանաչել նաեւ սպանության փորձի, կողոպուտի մեջ, որը հանգեցրել է մահվան: Այս դեպքը նման է գերմանացի բուժքույր Նիլս Հյոգելի գործին, ով անցյալ տարի ցմահ ազատազրկման էր դատապարտվել 85 հիվանդի սրտի կանգով կանխամտածված սպանության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր