00:00:00

Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու․ Ալեքսանդր Լապշին

02:54, 07 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում այսօր կրկին սաստկացած մարտերին, կանխատեսում է արել, որ հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու: «Դեռևս օրեր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին հուսահատ ցանկությունն ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է: Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կմ դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն, հարձակումները կդադարեն: Այդ ժամանակ հայկական զորամասերը հակագրոհի կգնան և կվերադառնան նախնական գիծ: Հոկտեմբերի 11-12-ն արդեն, կարծում եմ, պատերազմն ամբողջովին կավարտվի և կողմերին հրադադար կպարտադրեն»,- գրել է բլոգերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր