00:00:00

Իրանի խորհրդարանի խոսնակը ՌԴ Պետդումայի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սրացումն ու այն «չափազանց տագնապալի» որակել

10:42, 06 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը նախօրեին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը համարել է չափազանց տագնապալի, գրում է eadaily.com կայքը: «Պետք է փորձենք դադարեցնել զինված հակամարտությունը և երկխոսության միջոցով դրան վերջ տանք»,- նշել է Ղալիբաֆը: Պետդումայի ղեկավարը համաձայնել է իրանցի գործընկերոջ հետ: «Ինչպես և Դուք մենք ևս կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով ՝ երկխոսության և բանակցությունների միջոցով լուծվի»,-ասել է Վոլոդինը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր