00:00:00

Երևանը 100 մլն դրամ կտրամադրի Ստեփանակերտին

00:54, 06 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Երևան քաղաքը 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Hատկացման մասին հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգում: Որոշման նախագծում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.
  1. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով»:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր