00:00:00

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ

19:11, 05 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը երկուշաբթի հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նախարարները մանրակրկիտ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն են հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների կարեւորությունը` համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության»: Լավրովը զրույցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է նաեւ, որ Նավալնու գործը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր