00:00:00

«Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը ԼՂ-ում հրադադարի ռեժիմի հասնելու և բանակցությունների վերսկսման համար». Ֆրանսիայի ԱԳ նախարար

17:49, 05 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, ամփոփելով Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հասնելու և բանակցությունների վերսկսման համար»,- թվիթերյան էջում գրել է նախարարը և հավելել, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ զրույցի ընթացքում «անհապաղ քայլերի ձեռնարկման մասին համաձայնություն է ձեռք բերվել, և դա արվել է երկու երկրների՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: Նախարարը հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի հետ արտգործնախարարների հետ բանակցություններում նա հանդես է եկել նմանատիպ դիրքորոշմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր