00:00:00

Նորօրյա հերոսներ. ԱՀ ՊԲ-ն հրապարակել է մի շարք զինծառայողների սխրանքներ, որոնց ներկայացվել են մեդալների

20:44, 05 հոկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է մի շարք զինծառայողների սխրանքներ, որոնց ներկայացվել են մեդալների։ «Նորօրյա հերոսներ Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսեւորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են: Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաեւ կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը, 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, եւ կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են…»,- հայտնում է ՊԲ-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր