00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ

15:50, 05 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար  Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։ ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր