00:00:00

Պուտինը դեռ չի ծրագրում բանակցություններ անցկացնել Ալիեւի եւ Էրդողանի հետ

15:27, 05 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եթե անհրաժեշտություն լինի, որեւէ կասկած չի լինի, եւ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը: Հստակեցնող հարցին, թե արդյոք կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «դեռ հստակ ծրագրեր չկան»: «Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարեկ, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով այստեղ դժվար է կռահել: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձեւավորվեն նաեւ երկխոսության պահանջներ»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր